Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի թվով 7-րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
3. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
4. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
5. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «ԷԼԻՏ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
6. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «Արեգ Էներգիա» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
8. Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
9. Վայք համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
10. «Կացարան թափառող կենդանիների համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքային ներդրում կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
11.Վայքի համայնքապետարանի  աշխատակազմի համայնքային ծառայության  մրցութային  և ատեստավորման  հանձնաժողովի կազմում  ընդգրկվող ավագանու անդամների  քանակական  և անհատական կազմը հաստատելու և համայնքի  ավագանու  2022 թվականի  հունիսի 26-ի թիվ  57-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
12.Վայք համայնքի «Չարքանդ» կոչվող տարածքից մինչև Վայք քաղաք ընկած հատվածում գտնվող բարձրավոլտ հենարանների գծերի տակ  գտնվող ծառերի հատման և  վաճառքի մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
13.Վայք համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner