|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2022 թվականի N 120-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողով ստեղծելու և Վայք համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 41-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/ ։ 3.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող 0.12037 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 4.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող 0.03194 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 5.Վայք համայնքի Փոռ բնակավայրում գտնվող 0.02318 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 6. Վայք համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու, աղբահանության վճարների դրույքաչափերն ու կիրառվող արտոնությունները սահմանելու և Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի N 29-Ն որոշումն ուժը կորցած ճանաչելու մասին /զեկուցող՝ Վ.Ավետյան/: 7. «Նորավանք Սպորտային Ակումբ» ՍՊԸ-ի և համայնքի միջև 28.07.2020 թվականին կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» պայմանագիրը լուծելու մասին /զեկուցող՝ Հ.Զաքարյան/: 8.Վայք համայնքի Գոմք բնակավայրում գտնվող առանց սեփականատիրոջ մնացած հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 10.Վայք համայնքի 2022 թվականի բյուջեի ծրագրային և ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև վերաբաշխում կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 11. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: 12.Վայք համանքի Վայք քաղաքի փողոցների մայթեզրերին գտնվող, փողոցային լուսավորությանը և հոսանքալարերին խանգարող ծառերի ճյուղերը հատելուն թույլտվություն տալու մասին: |
Կողմ -9 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|