Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2887-Ն որոշմամբ, 2387-ն որոշման 35-րդ և 36-րդ կետերով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետով`
1. Վայք քաղաքի բնակիչ Էմին Արգամի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձին միավոր հանդիսացող ք. Վայքում գտնվող 0.008 հա /ծածկագիր՝ 10-003-0031-0011/, 0.006 հա /ծածկագիր՝ 10-003-0031-0035/ և 0.0024 հա /ծածկագիր՝ 10-003-0031-0030/բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը միավորել և ճանաչել մեկ միավոր:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ միավոր հանդիսացող հողատարածքը հասցեավորել` որպես Վայք համայնք, ք.Վայք,Շինարարների փ. 9:
3.Դիմել ՀՀ Կադաստրային կոմիտե սույն որոշման առաջին կետում նշված գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու և Կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: