Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով. 1.Բյուջետային եկամուտներում կատարել 22237360 ՀՀ դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7451 «-Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 15266130 ՀՀ դրամով՝ սահմանելով 27266130 ՀՀ դրամ:
բ/Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7331 «-Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ՝ ստացված կառավարման այլ մակարդակներից» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 6971230 ՀՀ դրամով՝ սահմանելով 8714330 ՀՀ դրամ:
2.Բյուջետային ծախսերում կատարել 22237360 ՀՀ դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04-րդ բաժնի 2-րդ խմբի 1-ին դասի տնտեսագիտական դասակարգման 4729 «-Այլ նպաստներ բյուջեից» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 15266130 ՀՀ դրամով՝ սահմանելով 15266130 ՀՀ դրամ:
բ/Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 09-րդ բաժնի 1-ին խմբի 1-ին դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 6971230 ՀՀ դրամով՝ սահմանելով 110941230 ՀՀ դրամ:
|