Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2022 թվականի N 107-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 

1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի  21-ի հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին:

2.Վայք համայնքի 2023- 2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը  հաստատելու մասին:

3. Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 71-ից մինչև 104 որոշումների հերթական համարների մոտ կատարված «Ն» նշագրումը «Ա» -ով փոխարինելու մասին:

4. Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 67-Ա «Վայք համայնքի խնամակալության և հոգաբարձության նոր հանձնաժողով ստեղծելու և Վայք համայնքի ավագանու 26.07.2022 թվականի թիվ 58-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

5.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 68 որոշման «Վայք համայնքի ավագանու 2022 թվականի բյուջեում և նախահաշիվներում փոփոխություն կատարելու մասին» հերթական համարի մոտ կատարված «Ա» նշագրումը «Ն» -ով փոխարինելու մասին:

6.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով  Տնտեսական զարգացման ծրագրային  հայտեր ներկայացնելու մասին: 

7.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 71,72,73,74,75,76,77, 78, 79, 80, 93 101,102,103 և 104 որոշումներում փոփոխություն կատարելու մասին:

8.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 85,86, 96, 97, 98, 99 և 105-Ա որոշումները անվավեր ճանաչելու  մասին:

9.Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 0.045 հա մակերեսով հողամասը 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Յուրա Քոչարյանի ծնող Հակոբ Քոչարյանին նվիրելու մասին:

10.Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 0,02065 հա մակերեսով հողամասը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին:

11.Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 0.07204 հա մակերեսով հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին:

12.Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող 0,01387 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

13.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: 


Կողմ -10

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner