Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հոկտեմբերի 2024 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնով և  ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն, 1994 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 462 -Նորոշումներն ուժը կորցրած ճանաչելու եվ 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1023-Ն որոշմամբ սահմանված գործակիցները,

1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Վայք քաղաք, Ջերմուկի խճուղի, 51/18 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը  87.94 քմ ընդհանուր մակերեսով՝ զբաղեցրած ու  սպասարկման համար առանձնացված 0,00570 հա մակերեսով հողատարածքով, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Կարինե Գուրգենի Ստեփանյանին ՝ շինության համար վճարելով 125 050 /87.94 x 1422/ (մեկ հարյուր քսանհինգ հազար հիսուն) ՀՀ դրամ, հողատարածքի համար՝ 107 030 /57x1877.7/(մեկ հարյուր յոթ հազար երեսուն) ՀՀ դրամ:
2.Ընդունել ի գիտություն, որ կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցը քանդման ենթակա չէ, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner