Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 125-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՆ ՈՒ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 88-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերով,  «Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Թափոնների մասին» օրենքի 11-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

1․ Ընդունել ի գիտությունոր

1) Վայք համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպում և իրականացնում է «Վայքի  բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)` իր  կանոնադրական լիազորությունների շրջանակներում և սույն որոշմամբ սահմանված նորմերին ու պայմաններին համապատասխան:
2) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են Վայք համայնքի բյուջեից` առանձին ծախսային հոդվածով: 

2 Սահմանել Վայք  համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները` համաձայն հավելված 1-ի: 

3 Սահմանել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար Վայք համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի: 

4․ Սահմանել Վայք համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը` համաձայն հավելված 3-ի:  

5․ Հաստատել Վայք համայնքում աղբահանության իրականացման կարգը` համաձայն հավելված 4-ի։ 

6․ Հաստատել աղբի հավաքման և փոխադրման համար Վայք համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմաններն ու կարգը` համաձայն հավելված 5-ի։

7Հաստատել Վայք համայնքի տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելված 6-ի։

 

8 Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 9-ի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման,  աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը, աղբահանության սխեման հաստատելու մասին» N 29-Ն որոշումը։ 

9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner