|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N 358-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԹՈՒՐ ՕՆԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐ ԳՈՒՅՔԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլխի 35-րդ կետով,
-
Վայք համայնքի բնակիչ Արթուր Օնիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձին միավոր հանդիսացող, Վայք համայնքի Վայք քաղաքի Ազատության փողոց, 5/1/1 հասցեում գտնվող, 0.00457 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0003-0115/ և Վայք համայնքի Վայք քաղաքի Ազատության փողոց, 5/1 հասցեում գտնվող, 0.009 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0003-0079/ գույքերը միավորել և ճանաչել մեկ միավոր:
- Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ միավոր հանդիսացող գույքը հասցեավորել` Վայք համայնք, Վայք քաղաք, Ազատության փողոց, 5/1 ավտոտեխսպասարկման կետ:
- Դիմել ՀՀ Կադաստրային կոմիտե սույն որոշման մեջ նշված գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու և Կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|