Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները.
1.Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Վայք համայնքի Գոմք բնակավայրի 2-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող 10-019-0004-0019 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,05 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1-ին և հոկտեմբերի 1-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 7 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 262 500 (երկու հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Հակոբ Սամվելի Ղազարյանին:
2.Հակոբ Սամվելի Ղազարյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: