Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Վայք համայնքի բյուջեին կապիտալ սուբվենցիայի տրամադրման, ինչպես նաև հողերի օտարման հետևանքով եկամուտների ավելացման հանգամանքը և ելնելով համայնքի կարիքների համար կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունից, 1.Բյուջետային եկամուտներում կատարել 12281960 ՀՀ դրամի չափով ավելացում, որից՝
ա)Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 8411 «-հողի իրացումից մուտքեր» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 3 400 000 ՀՀ դրամով՝ սահմանելով 120 400 000 ՀՀ դրամ:
բ)Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7332 «-կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 8 881 960 ՀՀ դրամով՝ սահմանելով 193068361.5 ՀՀ դրամ:
2. Բյուջետային ծախսերում կատարել 12281960 ՀՀ դրամի չափով ավելացումներ, որից՝
ա)Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5122 «-Վարչական սարքավորումներ » հոդվածի տարեկան գումարն ավելացնել 597513 ՀՀ դրամով՝ սահմանելով՝ 792513 ՀՀ դրամ:
բ)Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5134 «-Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 1 000 000 ՀՀ դրամով՝ սահմանելով՝ 2 650 000 ՀՀ դրամ:
գ)Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 «-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 10 684 447 ՀՀ դրամով՝ սահմանելով՝ 358 179 110.3 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |