Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 96-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ  հոդվածի 4-րդ մասով, հաշվի  առնելով  Հայաստանի  Հանրապետության  պետական  բյուջեից  Վայք համայնքի  բյուջեին կապիտալ  սուբվենցիայի  տրամադրման, ինչպես  նաև  հողերի  օտարման  հետևանքով  եկամուտների  ավելացման  հանգամանքը  և  ելնելով  համայնքի կարիքների համար կապիտալ  ծախսերի  իրականացման  անհրաժեշտությունից,

1.Բյուջետային եկամուտներում կատարել 12281960 ՀՀ դրամի չափով ավելացում, որից՝

ա)Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 8411 «-հողի իրացումից մուտքեր» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 3 400 000 ՀՀ դրամով՝ սահմանելով 120 400 000 ՀՀ դրամ: 

բ)Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7332 «-կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 8 881 960 ՀՀ դրամով՝ սահմանելով 193068361.5 ՀՀ դրամ:

2. Բյուջետային ծախսերում կատարել 12281960 ՀՀ դրամի չափով ավելացումներ, որից՝  

ա)Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5122 «-Վարչական սարքավորումներ » հոդվածի տարեկան գումարն ավելացնել 597513 ՀՀ դրամով՝ սահմանելով՝ 792513 ՀՀ դրամ:   

բ)Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5134 «-Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 1 000 000 ՀՀ դրամով՝ սահմանելով՝ 2 650 000 ՀՀ դրամ: 

գ)Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 «-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 10 684 447 ՀՀ դրամով՝ սահմանելով՝ 358 179 110.3 ՀՀ դրամ: 

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner