Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Զառիթափի համայնքապետարանի և «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքված՝ գույքի վարձակալության պայմանագրի , հաշվի առնելով բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի և Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանի միջև 2018թ. հունիսի 26-ին կնքված բնության պահպանության միջոցառումների դրամաշնորհային համաձայնագրի լուծման վերաբերյալ համաձայնագիրը և լիազորված անձ Ս. Սոսյանի դիմումը (մտից N Ս-109, 16․11․2023 թ․).
- Սույն թվականի նոյեմբերի 16-ից երկկողմանի համաձայնությամբ լուծել Զառիթափի համայնքապետարանի և «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի միջև 2018թ. նոյեմբերի 2-ին կնքված Սարավան և Արտավան բնակավայրերում գտնվող հողամասերի վարձակալության N 981, 982, 983, 984, 985, 986, 987, 988, 989 990, 991, 992, 993, 994, 995, 996, 997, 998, 999, 1000, 1001 պայմանագրերը՝ (968,544 հա մակերես Արտավանում և 467,20426 հա մակերես Սարավանում):
- Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
|