Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 23․1 կետով, 98-րդ կետի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածով, «Տեղական տուրքրեի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով,
1․ Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 29-ին Վայք համայնքի բնակՀակոբ Խաչիկի Գևորգյանին տրամադրված թիվ 03 շինարարության թույլտվությունը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վերոնշյալ անձանց որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: