Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից արձանագրված՝ Սիրակ Գառնիկի Հովսեփյանին պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է ընդհանուր 195 800 (մեկ հարյուր իննսունհինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն.
1. Սիրակ Գառնիկի Հովսեփյանից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 195 800 (մեկ հարյուր իննսունհինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (որից՝ 36700 ՀՀ դրամ գումարը վճարել 900345102033 հաշվեհամարին, իսկ 159100 ՀՀ դրամ գումարը վճարել 900345001466 հաշվեհամարին):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով։
4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սիրակ Գառնիկի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: