Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 131-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 131-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-027-0101-0058 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի  համայնքապետարանի՝ համայնքի տարածքում  հողերի  օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 12-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները,

1.Հաստատել գյուղատնտեսական գործունեության նպատակով 2025 թվականի մայիսի 12-ին կայացած Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրում գտնվող 10-027-0101-0058 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,65035 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի  համայնքապետարանի՝ համայնքի տարածքում  հողերի  օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 4-ի N 1-ին և մայիսի 12-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 4 լոտով աճուրդի հանված գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող)  հողամասը  120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի  միակ մասնակից, գնորդ Խաչատուր Սամվելի Գալստյանին:
2.Խաչատուր Սամվելի Գալստյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner