Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 375-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2024 թվականի N 375-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 81-Ա որոշման, հիմք ընդունելով  հողամասը վարձակության իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի N 3 արձանագրությունը՝

1. Հաստատել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Վայք համայնքի Արտավան բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.58849 հա մակերեսով արոտավայր (ծածկագիր՝ 10-011-0116-0064), 19.82555 հա մակերեսով արոտավայր (ծածկագիր՝ 10-011-0116-0066) , 1.03848 հա մակերեսով վարելահող, արոտավայր (ծածկագիր՝ 10-011-0116-0063), 2.57739 հա մակերեսով վարելահող (ծածկագիր՝ 10-011-0102-0026), 1.09065 հա մակերեսով արոտավայր ,վարելահող (ծածկագիր՝ 10-011-0116-0065) հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝ 

· Մրցույթում հաղթող ճանաչել մրցույթի միակ մասնակից Սմբատ Հրայրի Հովհաննիսյանին։

· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 25 տարի, մինչև 09․12․2049թ-ը։

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 163 000 (մեկ հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ է /վճարման հաշվեհամար՝ 900345101050/։

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:

․ Վարձակալին չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության հողամասը տրամադրել ենթավարձակալության։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի  տարածքի մաքրման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

3.Սմբատ Հրայրի Հովհաննիսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սմբատ Հրայրի Հովհաննիսյանի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner