Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 109-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 17.10.2024 թվականի թիվ ՍԹ/17048-2024 գրությունը և Վայոց ձորի մարզպետի 17.10.2024 թվականի թիվ 01/08/6626-2024 գրությունը՝ մարզի որոշ բնակավայրերի անվանափոխման վերաբերյալ,

1.Տալ համաձայնություն ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ախտա բնակավայրի անվանափոխման վերաբերյալ առաջարկությանը՝ «Ախտա»-ն դարձնելով «Աղթաբույնք», քանի որ մեծ հավանակությամբ խոսքը գնում է պատմական Աղթաբույնք գյուղի մասին, որի անունը վկայված է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսիական»-ում Աղթաբոյնք անվամբ:
2. 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.21 Կբ)
(110.23 Կբ)
(151.12 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner