Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 17.10.2024 թվականի թիվ ՍԹ/17048-2024 գրությունը և Վայոց ձորի մարզպետի 17.10.2024 թվականի թիվ 01/08/6626-2024 գրությունը՝ մարզի որոշ բնակավայրերի անվանափոխման վերաբերյալ, 1.Տալ համաձայնություն ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ախտա բնակավայրի անվանափոխման վերաբերյալ առաջարկությանը՝ «Ախտա»-ն դարձնելով «Աղթաբույնք», քանի որ մեծ հավանակությամբ խոսքը գնում է պատմական Աղթաբույնք գյուղի մասին, որի անունը վկայված է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսիական»-ում Աղթաբոյնք անվամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից: |