Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Գոմքի համայնքապետարանի և Սամվել Եղիշի Ղազարյանի միջև 2016 թվականի մայիսի 30-ին կնքված՝ գույքի վարձակալության պայմանագրի, հաշվի առնելով վարձակալ, Սամվել Ղազարյանի դիմումը (մտից N Ղ-13, 25․09․2025 թ․).
- Սույն թվականի սեպտեմբերի 29-ից երկկողմանի համաձայնությամբ լուծել Վայք համայնքի կազմում գտնվող նախկին Գոմքի համայնքապետարանի և քաղաքացի՝ Սամվել Եղիշի Ղազարյանի միջև 2016 թվականի մայիսի 30-ին կնքված գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը 3.49557 հա հողամասի մասով /վկայական՝ N 02062016-10-0009/:
- Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
|