Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2025 թ.

«ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ԻՆ ՉՎՃԱՐԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից արձանագրված՝ «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Կարենի Ավետիսյան) պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է 291 132  (երկու հարյուր իննսունմեկ հազար մեկ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի  գծով պարտավորությունները կատարված չեն,

1. «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 291 132  (երկու հարյուր իննսունմեկ հազար մեկ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900345101383):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա  ուժի  մեջ  մտնելու  օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով  Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա  ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության  հիմունքերի  և  վարչական  վարույթի  մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ  ծառայության  միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Արամ Կարենի Ավետիսյան) որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner