Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 104-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԻԽՏԻԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 9-րդ կետով,

1. Տալ համաձայնություն՝ 

1.1 Վայք համայնքի  սեփականություն հանդիսացող, Մարտիրոս բնակավայրում գտնվող, 10-033-0151-0000 կադաստրային ծածկագրով,  0.0180 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:

1.2 Վայք համայնքի  սեփականություն հանդիսացող, Գոմք բնակավայրում գտնվող, 10-019-0327-0062 կադաստրային ծածկագրով,  2.0 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:

 1.3  Վայք համայնքի  սեփականություն հանդիսացող, Գոմք բնակավայրում գտնվող, 10-019-0000-0000 կադաստրային ծածկագրով,  19.0 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:

 1.4  Վայք համայնքի  սեփականություն հանդիսացող, Սերս բնակավայրում գտնվող, 10-040-0110-0019 կադաստրային ծածկագրով,  1.1 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:

1.5 Վայք համայնքի  սեփականություն հանդիսացող, Ազատեկ բնակավայրում գտնվող, 10-005-0112-0104 կադաստրային ծածկագրով,  0.04952 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի  նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:

2. Հաստատել՝
2.1 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ ս/թ հոկտեմբերի 7-ի N 2/փ 405 դրական եզրակացությունը` Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, 10-026-0114-0003 կադաստրային ծածկագրով,  0,8 հա մակերեսոով հողամասի, հողատեսքը՝ այլ, նպատակային նշանակությունները փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր:

3.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner