«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 76-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառա17602արության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետին համապատասխան՝
1. Համաձայնություն տալ Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0,17602 հա մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-003-0024-0342) մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 35 200 (երեսունհինգ հազար երկու հարյուր) դրամ, ժամկետը՝ 25 (քսանհինգ) տարի, նպատակը՝ խառը կառուցապատման համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: