Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Իրավունքը հաստատած փաստաթղթեր չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117 օրենքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը և դրան կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001թ․ մայիսի 15-ը
1. Ճանաչել Վայք համայնքի բնակիչ Կամո Եգորի Շահինյանի /ծնված՝ 02.09.1964թ/ Վայք համայնք, գ. Զառիթափ, 1-ին փողոց, 2 բնակելի տուն հասցեում գտնվող 0.31001 հա մակերեսով հողամասի (ծածկագիր՝ 10-022-0034-0010), բնակելի տան (275.35 քմ) և օժանդակ շինությունների (անասնաշենք՝ 49.50քմ, հացատուն՝ 13.33քմ, օժանդակ շինություն՝ 58.45քմ, թռչնանոց՝ 5.28քմ, ծածկ՝ 7.56քմ) նկատմամբ սեփականության իրավունքը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ:
3. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: