Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
2.1.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել նպաստառու ընտանիքների երեխաների համար, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել երկկողմանի ծնողազուրկ երեխաների, հաշմանդամության կարգ ունեցող երեխայի, Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների, նույն ընտանիքից 3-րդ և ավելի երեխաների, զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար:
2.2. Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում համայնքի կողմից մատուցած արտադպրոցական կրթության ծառայություններից օգտվելու համար առաջնորդվել համայնքի ավագանու 19.01.2024 թվականի թիվ 8-Ա «Վայք համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ուսման վարձերի և ծնողական վճարների ամսական դրույքաչափեր և արտոնություններ սահմանելու մասին» որոշմամբ :
3.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 19-ի թիվ 3-Ն «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: