Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Սարավանի համայնքապետարանի և Հարութիկ Ռաֆիկի Ասատրյանի միջև 2002 թվականի ապրիլիի 30-ին կնքված՝ գույքի վարձակալության պայմանագրի , հաշվի առնելով վարձակալ, Հարութիկ Ասատրյանի դիմումը (մտից N Ա-10, 11․02․2025 թ․).
- Սույն թվականի փետրվարի 13-ից երկկողմանի համաձայնությամբ լուծել Սարավանի գյուղապետարանի և քաղաքացի՝ Հարութիկ Ռաֆիկի Ասատրյանի միջև 2002թվականի ապրիլի 30-ին կնքված գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը 5.0 հա հողամասի մասով /վկայական՝ N 006307/:
- Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
|