Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԽՃՈՒՂԻ 57/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-003-0035-0033 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի  համայնքապետարանի՝ համայնքի տարածքում  հողերի  օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները,

1.Հաստատել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 57/2 հասցեում գտնվող 10-003-0035-0033 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,0038 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի  համայնքապետարանի՝ համայնքի տարածքում  հողերի  օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1-ին և հոկտեմբերի 1-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 2 լոտով աճուրդի հանված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության (հողատեսքը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ)  հողամասը  1 050 000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի  միակ մասնակից, գնորդ Մանուկ Նորիկի Մուրադյանին:
2.Մանուկ Նորիկի Մուրադյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner