Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 1-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2024 թվականի N 1-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 

1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի  19-ի թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը  հաստատելու մասին:
2.Վայք համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու մասին /զեկուցող՝ Ա. Մանուկյան/:
3.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
4.Վայք համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին /զեկուցող՝ Ա. Մանուկյան/:
5. Վայք համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների դիմաց 2024 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
6.Վայոց ձորի մարզի Վայք համայնքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիկացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին  /զեկուցող՝ Ա. Ղազարյան/:
7.Վայք համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին  /զեկուցող՝ Ա. Ղազարյան/:
8.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ուսման վարձերի և ծնողական վճարների ամսական դրույքաչափեր և արտոնություններ սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
9. Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
10. Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
11. Վայք համայնքի տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
12. Վայք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված թիվ 102-Ա  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
13.Վայք համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին/զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
14. Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/:


Կողմ -9

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner