Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդհոդվածի1-ին կետի 5-րդենթակետիև «Հայաստանի Հանրապետության բյուջետայինհամակարգիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդհոդվածի. 1. Հաստատել Վայք համայնքի 2025թ. բյուջեի նախագիծը՝
ա) եկամուտների գծով՝ 981183,7 հազար ՀՀ դրամ,
բ) ծախսերի գծով՝ 1060783,7 հազար դրամ,
գ) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 79600,0 հազար ՀՀ դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15%-ը:
9. Վայք համայնքի բյուջեի վարչական մասի 2025 թվականի տարեսկզբի ազատ մնացորդից 3000000.0 (երեք միլիոն ՀՀ դրամ ) գումարն ուղղել նախորդ բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված առկա պարտավորությունների մարման՝ էներգետիկ, կապի, կոմունալ ծառայությունների և այլ կրեդիտորական պարտքերի վճարման նպատակով, իսկ մնացած՝ 75000000 (յոթանասունհինգ միլիոն ՀՀ դրամ) գումարն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս: Վայք համայնքի բյուջեի ֆոնդային մասի 2025 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 1600000.0 (մեկ միլիոն վեց հարյուր հազար ՀՀ դրամ) գումարն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով /սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում որպես համայնքի ներդրում /:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |