Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 16-ին կայացած հանրային լսման արձանագրությունը, 1. Տալ նախնական համաձայնություն «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Գուարջի (Ծակքար)» կոչվող տարածքում նախատեսվող մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար։ 2․.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |