Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1.Վայք համայնքի ղեկավարի 17.04.2024 թվականի թիվ 93-Ա «Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,00304 հա մակերեսով այլ հողեր գործառնական նշանակության հողամասը և ինքնակամ կառուցված շինությունը որպես առանձին միավոր ճանաչելու, համայնքային սեփականություն գրանցելու և հասցեավորելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Որոշման հղման մեջ «ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով» բառերից հետո ավելացնել«3-րդ կետով» բառերը:
1.2 Որոշման բովանդակության մեջ ավելացնել նոր 4-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն որոշման 1-ին կետում նշված շինության այլ գործառնական նշանակությունը համարել փոխված, որպես բնակելի կառուցապատման»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: