Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վայք համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի N 29-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասը վարձակության իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 27-ի N 1 արձանագրությունը՝
1. Հաստատել 2023 թվականի օգոստոսի 29-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող 0.015 (զրո ամբողջ, տասնհինգ հազարերորդական) հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-003-0026-0033) կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝
· Մրցույթում հաղթող ճանաչել մրցույթի միակ մասնակից Սյուզաննա Արմենի Արսենյանին։
· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 12․09․2048 թ.։
· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 6 000 (վեց հազար ) ՀՀ դրամ է /վճարման հաշվեհամար՝ 900345101050/։
· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ հասարակական գործունեություն իրականացնելու համար:
․ վարձակալին չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության հողամասը տրամադրել ենթավարձակալության։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տարածքի մաքրման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:
3. Սյուզաննա Արմենի Արսենյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:
4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սյուզաննա Արմենի Արսենյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: