| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք  ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  14  մարտի  2025 թվականի N 22-Ա | 
  ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, 1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թվով 3 -րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 2. Վայք համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 3.«Կացարան թափառող կենդանիների համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքային ներդրում կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 4.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը «Հայփոստ» ՓԲԸ-ին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/: 5.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/: 6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 7. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 8.«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ կողմից Վայք համայնքի տարածքում ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 9.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում Գոմք բնակավայրում ոռոգման ցանցի կառուցուման մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/: 10.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/: 11.Վայք համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:  | 
 Կողմ -8  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |