Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Իրավունքը հաստատած փաստաթղթեր չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117 օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով .
-
Ճանաչել քաղաքացի Հովիկ Հայրիկի Գևորգյանի /ծնված՝1959թ/ Վայք համայնք, գյուղ Զառիթափում գտնվող 0.07195 հա մակերեսով հողամասի (ծածկագիր՝ 10-022-0035-0005), բնակելի տան և օժանդակ շինությունների սեփականության իրավունքը և հասցեավորել՝ Վայք համայնք, գ. Զառիթափ, 1-ին փողոց, 9 բնակելի տուն (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025S4FV8B):
-
Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|