ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է, այն փաստաթուղթ է, ուր հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացմանն ուղղված՝ տվյալ տարվա համար ՏԻՄ-երի ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։
Վայք համայնքի ՏԱՊ-ը մշակվել է հետևյալ հիմնական նպատակներով՝
Ø համակարգելու ՏԻՄ-երի տվյալ տարվա անելիքները,
Ø սահմանելու սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատելու համայնքի ներքին ռեսուրսները, հաշվառելու համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, հաշվարկելու համախառն ռեսուրսները և բացահայտելու պակասուրդը (դեֆիցիտը),
Ø համախմբելու համայնքում տվյալ տարվա համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և հիմնական նպատակների իրականացման շուրջ,
Ø շաղկապելու նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ՝ կիրառելով ՀՀԶԾ-ի ոլորտային ծրագրի «Տրամաբանական հենքը»,
Ø որոշակիացնելու նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցները, պատասխանատուները և ժամկետները, մշակելու տվյալ տարվա ՏԱՊ-ի իրականացման ՄԳՊ-ը։
Վայք համայնքի 2018թ. տարեկան աշխատանքային պլանը բաղկացած է 5 բաժիններից.
1-ին բաժնում սահմանվում է համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները։
2-րդ բաժնում ներկայացվում է համայնքի 2018 թվականի ծրագրերի ցանկը և տրամաբանական հենքերը (ըստ ոլորտների)։
3-րդ բաժնում ներկայացվում է համայնքային գույքի կառավարման 2018 թվականի ծրագիրը։
4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը։
5-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի մոնիթորինգի և գնահատման պլանը։
[1] «Մեթոդական ուղեցույց համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման», ԳՄՀԸ, ՀՖՄ, 2017
|