Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 447
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
2025,Հուլիս 24 - Օգոստոս 22
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
2025,Հուլիս 23 - Օգոստոս 22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ
2018,Հուլիս 3 - 2035,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.08.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

 Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի հերթական այցը Սարավան բնակավայրում էր, որտեղ ավարտին են մոտենում Սարալանջի խմելու ջրագծի խողովակաշարի մասնակի վերանորոգման աշխատանքները։

15.08.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
✅Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում էր Զեդեա բակավայրում։
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ՝ մասնավորապես բնակավայրի գլխավոր ճանապարհի, ոռոգման և խմելու ջրերի հասանելիության, ներքին ցանցերի հիմնանորոգման, տրանսպորտի և բնակիչներին հուզող այլ հարցեր...
✅Մ․ Մաթևոսյանը հանձնարարեց մոտակայում վերանորոգել վթարային վիճակում գտնվող ոռոգնան ջրի ավազանը, կառուցել ջրագիծ մինչև այգիներ։
Հատկանշական է, որ նախորդ տարիներին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ՝ անձնական միջոցներով բարեկարգվել են հանդամիջյան անանցանելի ճանապարհները։
2026 թ–ին նախատեսվում է բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատումը, որն էլ կնպաստի գյուղի տնտեսության զարգացմանը։
12.08.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի՛ երիտասարդներ, ապագայի մեր պատասխանատու քաղաքացիներ,Շնորհավորում եմ բոլորիդ այս լուսավոր օրվա՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:Այս օրը նշանավորում է երիտասարդության դերը մեր հասարակության կայացման, զարգացման և առաջընթացի գործում։ Դուք՝ երիտասարդներդ, մեր պետության և համայնքի վաղվա օրն եք, դուք եք պետության զարկերակը, նորարարության և ստեղծագործ մտքի հիմնական շարժիչ ուժը։ Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:Վայքի համայնքապետարանը շարունակելու է ջանքեր գործադրել ստեղծելու ... Մանրամասն
23.07.25 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆ
Վայք համայնքի հարգելի երիտասարդներ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն:Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները:Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարները իրագործելու համար:Դասընթացները ... Մանրամասն
23.07.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Վայք համայնքի հարգելի բնակիչներ   Տեղեկացնում ենք, որ Վայք համայնքում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի առաջարկների ընդունման փուլը:Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Վայք քաղաքի և 15 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Ծրագրային առաջարկները կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում։ Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանվել է առավելագույն սահմանաչափ՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:Առաջարկներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 18-ը՝ ժամը 16:00-ն:Ակնկալում ենք Ձեր ... Մանրամասն
20.07.25 ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳևՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԸ ԱՅՑԸ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
 Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել են Վայք համայնք՝  տեղում ծանոթանալու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։  Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ Վայք  համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ պատվիրակությանը ներկայացվել է  շուրջ 10 կմ ճանապարհի վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, որոնք իրականացվում են պետական ֆինանսավորմամբ։ Հաջորդը Մարտիրոս բնակավայրն էր, որտեղ կառուցվում է նոր դպրոց՝ նախատեսված 144 աշակերտի համար։ Ծրագրված շինարարությունը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դրամ, իսկ դպրոցի շահագործումը նախատեսվում է 2 տարվա ընթացքում։ Հաջորդ ... Մանրամասն
18.07.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՍԵՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
 Այսօր համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում էր սահմանամերձ Սերս բնակավայրում։
Համայնքի ղեկավարը հանդիպել է գյուղի բնակիչների հետ և քննարկել ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիրները։
Նախատեսվում է վերանորոգել ոռոգման ջրի ցանցը, ինչպես նաև կառուցել կապտաժներ խմելու ջրագծերի համար։
18.07.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԻՐՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
 Մարտիրոս բնակավայրը ևս մշտապես գտնվում է համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում։
Երկար տարիներ՝ կառուցման օրից գյուղի խմելու ջիր ավազանը գտնվում էր կիսաքանդ, քայքայված վիճակում։
 Այսօր ավարտվեցին նոր, հիմնանորոգված խմելու ջրի ավազանի հիմնանորոգման աշխատանքները։
Ավազանը կառուցվել է Մ․ Մաթևոսյանի նախաձեռնությամբ՝ իր անձնական միջոցներով։
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner