Այսօր: Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.04.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ և ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վայք համայնքի ղեկավար Մ. Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Սիրելի կանայք, շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին սեր, ջերմություն և խաղաղ երկինք:Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, և այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը, անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին, իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն․․․ Առանձնահատուկ խոնարհումով ուզում եմ շնորհավորել մարտի դաշտում անմահացած մեր հերոսների մայրերին, կանանց և քույրերին ․․․ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, ... Մանրամասն
03.04.25 ԴԱՐՁԻՐ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ
Հրավիրում ենք Ձեզ 《Վայոց ձորի Բկ》ՓԲԸ՝ դառնալու արյան դոնոր։ Միջոցառումը տեղի կունենա 06.04.2025թ-ին ժամը 09։00-ից:Ձեր ներդրումն անգնահատելի է կյանքեր փրկելու համար: Արյունը ծառայելու է արյան կարիք ունեցող երեխաների, ծանր ծննդաբերություն տարած ծննդկանների և բոլոր նրանց համար, ովքեր ունեն արյան փոխներարկման կարիք։ՈւշադրությունԱրյունատվությանը պարտադիր ներկայանալ անձնագրով:ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ․Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`* 18 տարեկանը լրացած,* իգական սեռի ներկայցուցիչ ՝ 52-60 կգ,* արական սեռի ներկայցուցիչ ՝ 55-62 կգ,Ինչպես նախապատրաստվել արյունատվությանըԵթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`* արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ... Մանրամասն
03.04.25 ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մեկնարկել են Վայք համայնքի սահմանամերձ բնակավայրերի միջբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքները։
Այս պահին Խնձորուտ բնակավայրում ընթանում են ակտիվ աշխատանքներ։
02.04.25 ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
 Վայք համայնքի հարգելի բնակիչներ  Կառավարության որոշմամբ մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը կփոխհատուցվի։Փոխհատուցման տրամադրման սահմանաչափերը՝աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 80 000 ՀՀ դրամ,գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ ... Մանրամասն
02.04.25 ԿՈՅՈՒՂՈՒ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 Ավարտվել է Զառիթափ բնակավայրի 9–րդ փողոցի կոյուղու ցանցի կառուցումը։ Բնակավայրում առկա է և խմելու ջրի և ջրահեռացման ենթակառուցվածքների խնդիր։ 
 Համայնքի ղեկավար Մ․Մաթևոսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում տեղի բնակիչների հետ, ծանոթ  է  բնակավայրի հիմնախնդիրներին՝  հատկապես խմելու ջրի սակավության խնդրին, որը այս պահին առաջնային է համարվում։  Համայնքի ղեկավարի հետևողականությամբ և համայնքի ջանքերով բոլոր խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են։  

27.03.25 ՇՉԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
🔺Զեդեա բնակավայրի հարգելի բնակիչներ.
Մարտի 31-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
🔺Խնդրում ենք չանհանգստանալ։
21.03.25 ՊԱՅՔԱՐ ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
 Կիբերհանցագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թվային էլեկտրոնիկայի և/կամ համակարգչային ցանցերի կիրառմամբ կատարվող հանցագործություններ, որոնք ներառում են չարամիտ ծրագրերի տարածումը, գաղտնաբառերի կոտրումը, բանկային քարտերի համարների և բանկային այլ ռեկվիզիտների գողությունը, ֆիշինգը, հակաօրինական տեղեկատվության տարածումը (զրպարտություն, պոռնոգրաֆիկ նյութեր, ազգամիջյան և միջկրոնական ատելություն հրահրող նյութեր և այլն), ինչպես նաև համակարգչային ցանցերի միջոցով վնասաբեր միջամտությունը տարբեր համակարգերի աշխատանքին:Համացանցի օգտագործմամբ կատարվող ամենավտանգավոր ու առավել տարածված հանցագործություններից մեկն էլ խարդախությունն է: ... Մանրամասն
19.03.25 «ԵՐԿՐԻ ԺԱՄԸ»
🌏WWF-Հայաստանը կոչ է անում միանալ «Երկրի Ժամին»՝ նվիրելով մեկ ժամ Երկրին
_______________________________
Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ին։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
Համախմբվելով Երկիրը պահպանելու գաղափարի շուրջ՝ միասին մենք կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։
🔊Հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում միանալ «Երկրի Ժամին»՝ մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ն անջատելով էլեկտրականությունը, նվիրելով մեկ ժամ Երկրին՝ ի նպաստ բնության։
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner