19.02.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
|
1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. մարտի 20-ին ժամը 12:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ 2025>> ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում (Կայալու) նախատեսվող մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային ...
Մանրամասն |
|
17.02.25
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ
|
Փետրվարի 13-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որին հաջորդում էր Տյառնընդառաջի հիմնական ծեսը։ Տեր Սեպուհ քահանայի մասնակցությամբ տեղի ունեցավ խարույկ վառման արարողությունը, որն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, հյուրասիրություններով։ Տոնակատարությանը իրենց երաժշտական համարներով հանդես եկան նաև Վայքի Մանկապատանեկան Ստեղծագործության Կենտրոնի սաները։
|
|
13.02.25
ՏԵԱՌՆ ԸՆԴԱՌԱՋ
|
Հարգելի հավատացյալներ, փետրվարի 13-ին` ժամը 17։00-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում տեղի կունենա ժամերգություն, որին կհաջորդի Տյառնընդառաջի հիմնական ծեսը՝ խարույկ վառելը և դրա շուրջ տոնակատարությունը:Տոնակատարությանը իրենց պարային համարներով հանդես կգան նաև Վայքի Մանկապատանեկան Ստեղծագործության Կենտրոնի սաները։
|
|
03.02.25
ՏԻՄ-երի և մասնավոր հատվածի համար ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ են մշակվել, ինչպես նաև «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը
|
Իրավաբանների հայկական ասոցիացիան Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ մշակել է Տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ՝ ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։Բացի այդ, կազմվել է «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը, որում ներկայացվում է ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել գաղտնի, անանուն հաղորդման ներկայացումը՝ միաժամանակ մատնանշելով հաղորդման արդյունավետ քննության համար անհրաժեշտ եւ բավարար պայմանները։Ուղեցույցները պատրաստվել են «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի հակակոռուպցիոն ավագ փորձագետներ Մարիամ Զադոյանի և Սյուզաննա Սողոմոնյանի կողմից՝ ...
Մանրամասն |
|
29.01.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Հունվարի 28–ին՝ ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ, Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Վայքի համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները ծաղիկներ են խոնարհել 44-օրյա Արցախյան պատերազմում անմահացած հերոսների շիրիմներին։
|
|
28.01.25
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ հայրենակիցներ և զինծառայողներՀայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որը դարձավ ոչ միայն հայրենիքի սահմանների անվտանգության երաշխավոր, այլ նաև մեր ազգային արժանապատվության, միասնականության խորհրդանիշ։ Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը միշտ ունեցել է քաջարի զինվորներ, որոնք կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի պաշտպանության։ Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի ողջ անձնակազմին, սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև բարձրաստիճան սպա` իրենց անմնացորդ ծառայության համար։Մենք խոնարհվում ենք հայրենիքի համար նահատակված յուրաքանչյուր զինվորի, կամավորի, սպայի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն այսօրվա և վաղվա Հայաստանի։ Անփորձանք ...
Մանրամասն |
|
20.01.25
ՇՉԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
|
 Սերս բնակավայրի հարգելի բնակիչներ.  Հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։  Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
17.01.25
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐ
|
Վայք համայնքի հարգելի բնակիչներ Հունվարի 18-ին՝ ժամը 13։:30-ին հրավիրում ենք բոլորիդ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի, որտեղ տեղի կունենա Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահի փոխանցման արարողությունը՝ Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանին։ Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ինչպես պետական այրեր, այնպես էլ Հայաստանի մարզաշխարհի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ:
|
|
1 2 3 4 5 6 7 |