ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ վերջին 7 տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երեք տարվա ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջն ։Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0,5 դրույք՝ 65000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),ցանկալի է ՆԴ կրթությամբ․
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-16:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից ։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27.03.2024թ-ի № 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 7 -ին՝ ժամը 11.00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 13.30-ին, գ. Զառիթափ՝ փ.7, շ. 14 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝՝
https://escs.am/am/news/11978 Տեղեկությունների համար զանգահարել +374 93809004
Տնօրեն՝ Շուշանիկ Ասլանյան
Էլեկտրոնային հասցե՝ zaritapimankapartez@mail.ru