Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,00420 հա հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 10-005-0032-0000 կադաստրային ծածկագրով հողամասը, ճանաչել որպես առանձին միավոր, համայնքային սեփականություն և հասցեավորել՝ Վայք համայնք, գ. Ազատեկ, 22-րդ փողոց, 3/1 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025XC8T4T):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
3.Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան վճարումներ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: