|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2025 թվականի N 29-Ա |
«ՋԻԷՄԷՆ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով 18.02.2025 թվականին տեղի ունեցած հանրային լսման (քննարկման) արձանագրությունը՝ 1.Տալ նախնական համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն) կողմից 27.09.2012 թվականին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/239 թույլտվությամբ, թիվ ԼՎ-239 լեռնահատկացման ակտի և թիվ ՊՎ-239 ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ կողմից շահագործվող Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|