Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի «ե» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10.04.2003թ. «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 384-Ն որոշումը.
1.Ստեղծել համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ՝ հիմնված հետևյալ բազաների վրա և նշանակել պետեր.
ա) Վայք համայնքի քաղաքացիական պաշտպանության ինժեներական և կոմունալ տեխնիկական ծառայության՝ հիմնված Վայքի համայնքապետարանի բազայի վրա և պետ նշանակել «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վարդան Ավետյանին:
բ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության՝ հիմնված Վայք համայնքի բնակիչների բազայի վրա, պետ նշանակել Վայք քաղաքի անասնաբույժ Վարդան Սարգսյանին:
գ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության տրանսպորտային ծառայություն՝ հիմնված Վայքի համայնքապետարանի բազայի վրա, պետ նշանակել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի բաժնի պետ Սամվել Իխտիարյանին:
դ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայություն՝ «Վայքի առողջության կենտրոն» ...
ե) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության էներգետիկայի ծառայություն՝ հիմնված «ՀԱՅԷԼՑԱՆՑ» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղ «Վայք» էլեկտրացանցի բազայի հիման վրա, պետ նշանակել «Վայք» էլեկտրացանցի ԱՏԲ ավագ ճարտարագետ Հայկ Սարգսյանին:
զ) Վայքի համայնքի քաղաքացիական պաշտպանության կապի ծառայություն՝ հիմնված «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ»ՓԲԸ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ ցանցերի շահագործման ուղղության ցանցի բազայի վրա, պետ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի համակարգչային սարքերը սպասարկող մասնագետ Արամ Հովսեփյանին:
2. Հաստատել համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները ըստ հավելված 1-ից 6-ի:
3. Հանձնարարել ծառայությունների պետերին 6-ամսյա ժամկետում մշակել ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի « ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1187-Ն որոշման:
4. Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 11-ի «Վայք համայնքի քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ստեղծելու մասին» N 67-Ա որոշումը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: