Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 2023 թվականի ապրիլի 19-ի զեկուցագիրը.
1. Վայք համայնքի գյուղական բնակավայրերում հողատարածքների նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին տրամադրել 30լ վառելիք (բենզին):
2. Աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետին՝ տրամադրված բենզինի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: