Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Վայք համայնքի բնակիչ՝ Վարդուհի Գասպարյանի դիմումը և Վայք համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025թ.-ի հունիսի 24-ի թիվ 4 արձանագրությունը՚
1.Թույլատրել Վարդուհի Գասպարի Գասպարյանին /անձնագիր AL0290701/, հանդես գալու որպես իր անչափահաս երեխաներ՝ Կարմելա Արայի Շահբազյանի՝ ծնված 23.02.2010 թվականին և Մենուա Արայի Շահբազյանի՝ ծնված 15.01.2019 թվականին, օրինական ներկայացուցիչ, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անչափահաս երեխաներին պատկանող Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, ք. Վայք Շահումյան թողոց 99/26 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բնակարանը 66 քմ մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0024-0001-099-026/ օտարելու ցանկացած գնով, ցանկացած պայմաններով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: