Այսօր: Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, vayktown@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2022 թվականի N 58-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09.03.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 25-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 164-Ն որոշմամբ,

1.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 09.03.2022թ. թիվ 25-Ա որոշումը:
2.Համայնքապետարանին կից ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
3. Հաստատել համայնքի ղեկավարի առաջարկած խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը.
3.1.Մխիթար Մաթևոսյան-համայնքի ղեկավար -հանձնաժողովի նախագահ,
3.2.Անուշ Ղազարյան-/աշխատակամի քարտուղար/-հանձնաժողովի քարտուղար,
3.3.Շուշանիկ Ասլանյան-/իրավաբան/-հանձնաժողովի անդամ,
3.4.Սուսաննա Կոստանյան -/մանկավարժ-հոգեբան/ -հանձնաժողովի անդամ,
3.5.Լուսինե Կարապետյան -<<Սըլուշն ՀԱԲ>>համայնքային զարգացման  ՀԿ-հանձնաժողովի անդամ,
3.6.Խաչիկ Մկրտչյան -սոցիալական ապահովության Վայքի տարածքային կենտրոն -հանձնաժողովի անդամ,
3.7.Նորայր Հովակիմյան  -զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժին-հանձնաժողովի անդամ,
3.8.Հրաչիկ Մանուչարյան-Վայք համայնքի ավագանու անդամ /բժիշկ/-հանձնաժողովի անդամ,
3.9.Հովսեփ Զաքարյան- Առաջատար մասնագետ/իրավաբան/-հանձնաժողովի անդամ:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Կողմ -9

ԱՍԼԱՆՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
vayktown@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner