Այսօր: Հինգշաբթի, 20 Հունիսի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 49-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԻԽՏԻԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝

1. Համաձայնություն տալ 

ա/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 18/19 հասցեում գտնվող 10-003-0004-0403 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն (վկայական՝ 03052024-10-0019, գաղտնաբառ՝ ZBA43ATHJBLF) հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,0921 հա) հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1729 400 (մեկ միլիոն յոթ հարյուր քսանինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։

բ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 3-րդ նրբանցք 1/1 հասցեում գտնվող 10-003-0004-0400 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 15042024-10-0038, գաղտնաբառ՝ 9L2NZWYBIAIA) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,04 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  751 100 (յոթ հարյուր հիսունմեկ հազար մեկ հարյուր ) ՀՀ դրամ։

գ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոց, 1-ին նրբանցք 17/1 հասցեում գտնվող 10-003-0004-0399 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 15042024-10-0030, գաղտնաբառ՝ 8KZBP1VK3P2I) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,0016 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  30 100 (երեսուն հազար մեկ հարյուր ) ՀՀ դրամ։

դ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Կամոյի փողոց, 1-ին նրբանցք 17 հասցեում գտնվող 10-003-0008-0134 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 15042024-10-0034, գաղտնաբառ՝ 2GRBZJ9AG4M8) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,0981 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  1842 100 (մեկ միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար մեկ հարյուր ) ՀՀ դրամ:

ե/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Զառիթափ բնակավայրում գտնվող 10-022-0243-0028 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 13052024-10-0006, գաղտնաբառ՝ 2HEJEBDSLQWL) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ, մակերեսը՝ 0,85 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 170 000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:

 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner