Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ համայնքի ավագանուն ներկայացված եզրակացությունը՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելված 1-ի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|