Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլխի 35-րդ կետով,
-
Վայք համայնքի բնակիչ Նարե Արգամի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձին միավոր հանդիսացող, Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 51/23 հասցեում գտնվող, 0.00081 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0024-0365/ և Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 51/22 հասցեում գտնվող, 0.0074 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0024-0356/ գույքերը միավորել և ճանաչել մեկ միավոր:
- Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ միավոր հանդիսացող գույքը հասցեավորել` Վայք համայնք, Վայք քաղաք, Ջերմուկի խճուղի 51/22 շենք:
- Դիմել ՀՀ Կադաստրային կոմիտե սույն որոշման մեջ նշված գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու և Կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|