Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ (մտից Ս-59, 20.10.2025թ)
1.Վայք համայնքի բնակիչ Սարգիս Սիմոնի Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,08 հա մակերեսով, 10-003-0035-0014 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, Ջերմուկի խճուղի, 1-ին փակուղի,1/6 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: