Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ (մտից Ա-121, 20.06.2025թ).
1.Վայք համայնքի բնակիչ Վարդիշաղ Աղասու Ավագյանին ժառանգության իրավունքի վկայագրով պատկանող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,09420 հա մակերեսով, 10-003-0032-0002 կադաստրային ծածկագրով շինությունը հասցեավորել՝ Վայք համայնք, ք. Վայք, Իսրայել Օրու փողոց, 1 բնակելի տուն և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024SYEUW7):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: