Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Իրավունքը հաստատած փաստաթղթեր չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117 օրենքով և հիմք ընդունելով 12.07.2024 թվականին տրված թիվ 1493 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը.
-
Ճանաչել քաղաքացի Վանիկ Նահապետի Հարությունյանի /ծնված՝ 17.02.1934թ/ Վայք համայնք, գյուղ Սարավան, Սարալանջ թաղամաս, 6/1 հասցեում գտնվող 0.04035 հա մակերեսով հողամասի (ծածկագիր՝ 10-039-0103-0008), բնակելի տան և օժանդակ շինությունների սեփականության իրավունքը:
-
Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|